«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նյու Յորքում լաստանավ է վթարվել

Նյու Յորքում լաստանավ է վթարվել
10.01.2013 | 12:14

Շուրջ 80 մարդ է տուժել երեկ Նյու Յորքում մարդատար լաստանավի վթարի հետևանքով։ Ինչպես հաղորդել են ոստիկանության ներկայացուցիչները, տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Seastreak լաստանավը՝ 321 ուղևորներով, Նյու Ջերսի նահանգից ընթանում էր Նյու Յորք։ Այն վթարվել է առավոտյան 8.45-ին՝ բախվելով նավամատույցին։ Ուժեղ ցնցման հետևանքով շատ ուղևորներ ստացել են վնասվածքներ: Վթարի պատճառը հայտնի չէ:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ